понедельник, 20 ноября 2017 г.

Հիմքեր

Հիմքեր
Հիմքեր. բաղադրությունը, կիրառություներըՀիմքեր կամ հիդրօքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբերից: Հիդրոքսիլ խումբ են անվանում մետաղին միացված OH խումբը:Հիմքերն անվանվում են համապատասխան մետաղի անվանն ավելացնելով հիդրօքսիդ բառը:ՕրինակKOH՝ կալիումի հիդրոքսիդ NaOH՝ նատրիումի հիդրոքսիդ Al(OH)3՝ ալյումինի հիդրոքսիդ Fe(OH)2,Fe(OH)3՝ երկաթի հիդրոքսիդներՀիմքերը լինում են ջրում լուծվող և ջրում չլուծվող։ Ջրում լուծելի հիմքերն անվանում են ալկալիներ։ Ալկալիներ են KOH-ը, NaOH-ը,Ca(OH)2-ը, Ba(OH)2-ը: Անհամեմատ ավելի մեծ է ջրում չլուծվող հիմքերի թիվը՝ Mg(OH)2, Cu(OH)2, Fe(OH)2 և այլն:ՈւշադրությունԱլկալիների լուծույթներում ևս հայտանյութերը փոխում են իրենց գույնը: Օրինակ` լակմուսը ձեռք է բերում կապույտ, մեթիլ նարնջագույնը՝ դեղին, իսկ ֆենոլֆտալեինը` մորու կարմիր գույն:
Մետաղների օքսիդները, որոնց համապատասխանում են հիմքեր, անվանում են հիմնային օքսիդներ:Օրինակ՝  CuO→Cu(OH)2,Na2O→NaOH,MgO→Mg(OH)2 և այլն:Եթե մետաղը տարբեր օքսիդացման աստիճան է դրսևորում, ապա որպես կանոն ցածրագույն օքսիդացման աստիճաներին են համապատասխանում հիմնային օքսիդներ:Օրինակ՝ քրոմը առաջացնում է երեք օքսիդ՝ Cr+2O,Cr+32O3,և Cr+6O3,, որոնցից միայն Cr+2O է հիմնային օքսիդ: Պարբերական համակարգի I Ա և II Ա  (բացի բերիլիումից և մագնեզիումից) մետաղների օքսիդները փոխազդում են ջրի հետ՝ առաջացնելով համապատասխան լուծելի հիմքեր: Օրինակ՝  Na2O+H2O=2NaOHCaO+H2O=Ca(OH)2Հիմքերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղի ատոմներից և մեկ կամ մի քանի հիդրոքսոներից՝  OH խմբից:Հիմքերի  բաղադրությունն արտահայտվում է հետևյալ ընդհանուր բանաձևով՝ Me+n(OH)n− Լուծելի հիմքերը անվանվում են ալկալիներ:Օքսիդներ և լուծելի հիմքեր՝ ալկալիներ. Հիմնային օքսիդի բանաձևը և անվանումը Լուծելի հիմքի ալկալու բանաձևը և անվանումը Na2O`  նատրիումի օքսիդ                         NaOH` նատրիումի հիդրօքսիդ K2O՝  կալիումի օքսիդ                          KOH` կալիումի հիդրօքսիդ Li2O`  լիթիումի օքսիդ                          LiOH՝ լիթիումի հիդրօքսիդ Cs2O՝  ցեզիումի օքսիդ  CsOH՝ ցեզիումի հիդրօքսիդ CaO՝ կալցիումի օքսիդ Ca(OH)2՝ կալցիումի հիդրօքսիդ SrO՝  ստրոնցիումի օքսիդ Sr(OH)2՝ ստրոնցիումի հիդրօքսիդBaO՝ բարիումի օքսիդBa(OH)2՝ բարիումի հիդրօքսիդ Ալկալիները տաքացնելիս չեն քայքայվումԱնլուծելի օքսիդների և նրանց համապատասխան հիմքերի միջև կապ հաստատվում է քայքայման ռեակցիայով: Տաքացնելիս այդ հիմքերը քայքայվում են՝ առաջացնելով համապատասխան օքսիդը: Օրինակ՝   Mg(OH)2−→t°MgO+H2O2Al(OH)3−→t°Al2O3+3H2O:

Կիրառություն
Հիմքեր կամ հիդրօքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբերից: Հիդրոքսիլ խումբ են անվանում մետաղին միացված OH խումբը:Հիմքերն անվանվում են համապատասխան մետաղի անվանն ավելացնելով հիդրօքսիդ բառը:ՕրինակKOH՝ կալիումի հիդրոքսիդ NaOH՝ նատրիումի հիդրոքսիդ Al(OH)3՝ ալյումինի հիդրոքսիդ Fe(OH)2,Fe(OH)3՝ երկաթի հիդրոքսիդներՀիմքերը լինում են ջրում լուծվող և ջրում չլուծվող։ Ջրում լուծելի հիմքերն անվանում ենալկալիներ։ Ալկալիներ են KOH-ը, NaOH-ը,Ca(OH)2-ը, Ba(OH)2-ը: Անհամեմատ ավելի մեծ է ջրում չլուծվող հիմքերի թիվը՝ Mg(OH)2, Cu(OH)2, Fe(OH)2 և այլն:Ալկալիների լուծույթներում ևս հայտանյութերը փոխում են իրենց գույնը: Օրինակ` լակմուսը ձեռք է բերում կապույտ, մեթիլ նարնջագույնը՝ դեղին, իսկ ֆենոլֆտալեինը` մորու կարմիր գույն:
Իսկ ինչպե՞ս ճանաչել հիմքերը. Առավել հաճախ հանդիպող հիմքերի հատկությունները. 1. Նատրիումի և կալիումի հիդրօքսիդները NaOH և KOH Սպիտակ խոնավածուծ բյուրեղային նյութեր են, կլանում են խոնավություն և ածխաթթու գազ: Նկարներում պատկերված են նատրիումի և կալիումի հիդրօքսիդները: Նատրիումի հիդրօքսիդը և նրա ջրային խիտ լուծույթը քայքայում են մաշկը, ուստի դրանց հետ պետք է շատ զգույշ վարվել: Նատրիումի հիդրօքսիդը այլ կերպ կոչվում է կծու նատրոն (ունի ևս մեկ տեխնիկական անվանում՝ կաուստիկ սոդա): Կալիումի հիդրօքսիդը կոչվում է կծու կալիում:  Կալիումի և նատրիումի հիդրօքսիդները կիրառվում են ապակու և օճառի արտադրությունում: 2. Կալցիումի հիդրօքսիդը կամ հանգած կիրը՝ Ca(OH)2, ջրում քիչ լուծվող սպիտակ փոշի է:  Ստացվում է չհանգած կիրը CaO մարելիս, հանգցնելիս: Թափանցիկ ջրային լուծույթը կոչվում է «կրաջուր», ջրային կախույթը՝ «կրակաթ»: Լայնորեն օգտագործվում է շինարարության մեջ, ինչպես նաև՝ կենցաղում` ընկույզի, դդմի մուրաբա պատրաստելիս: