воскресенье, 12 ноября 2017 г.

Կարմիր բլուր

Երևանի Շենգավիթ համայնքում, Հրազդան գետի հարևանությամբ է գտնվում Հայաստանի հնագույն պատմության ողջ ժամանակագրությունն ամփոփող Կարմիր բլուր ամրոցը (Թեյշեբաինի), որը կառուցել է ուրարտական Ռուսա Երկրորդ թագավորը 6-րդ դարի կեսերին: Կառուցելով ամրոցը` Ռուսա երկրորդն այստեղ է տեղափոխել մինչուրարտական բնակավայրի ունեցվածքի մի մասը և Էրեբունի ամրոցի ամբողջ հարստությունը` հավանաբար հաշվի առնելով ամրոցի ռազմավարական շատ հարմար դիրքը: Մոտավորապես մ.թ.ա. 6-րդ դարի սկզբին սկյութական և մարական զորաբանակները, փորձելով վերջնականապես կործանել Վանի թագավորությունը, պաշարել են նաև Կարմիր բլուրը: Սակայն, ըստ ամենայնի, նրանց չի հաջողվել նվաճել Կարմիր բլուրը, քանի որ հրկիզել են այն: Ամրոցի վերին հատվածներն այրվել են` իրենց տակ թաղելով այն, ինչ կա ներքևում: Արդեն 25 տարի է` շինարարական աղբ է կուտակված Կարմիր բլուրի տարածքում Այսօր հեռվից նայելիս դժվար է գլխի ընկնել, որ հատված առ հատված շինարարական աղբով ծածկված այդ հսկայական տարածքը անգնահատելի մշակութային արժեք է: Մենք՝ սեբաստացիներս, գետը քաղաքում նախագծի շրջանակում հանդիպելու ենք Չարբախի բնակիչների հետ և հույսով եմ համապատասխան լուծումներ կգտնեք առաջին հայացքից անհնարին թվացող խնդրին: